Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Տարօրինակ հրապարակման հետևում ՌԴ ԱԴԾ-ն է կանգնած

Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, «հայկական սփյուռքի» անունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը մեղադրում են երկրում զինված անկարգություններ նախապատրաստելու մեջ:

Նաև, մառազմի հասնող ռուսալեզու հայտարարություններում, որոնք ուղղված են ՀՀ իշխանություններին, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, մեղադրվում են ԱՄՆ «գործակալներ» լինելու մեջ: Այդ ցանկին են դասվում նաև բազմաթիվ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ ու լրատվամիջոցներ:

Այս ամենը, իհարկե, նման է սովորական ռուսական կամ ռուսամետ քարոզչության, երբ ԱՄՆ ցանկացած ներկայացուցչություն դիտարկվում է որպես լրտեսության և «գունավոր հեղափոխությունների» օջախ, իսկ ցանկացած ոչ ռուսամետ քաղաքական գործիչ՝ որպես գործակալ: Սակայն, օգոստոսի 29-ին YouTube-ի video poez ալիքում հրապարակված նյութը տեղիք է տալիս մտածելու, որ քարոչզական այս քայլը ուղղորդված է հատուկ ծառայությունների կողմից, և, հնարավոր է՝ ոչ միայն ռուսական:

Մասնավորապես, վերոհիշյալ տեսանյութում ներկայացվում են ԱՄՆ դեսպանատան հինգ աշխատակիցների անձնագրերի սքան-պատճենները: Օտարերկրյա դիվանագիտական ներակայացուցչության անդամների անձնագրային տվյալները, այն էլ՝ հենց սքան արված անձնագրերը, չեն կարող հասանելի լինել բաց ռեժիմով, ուստի, դրանք երրորդ կողմի տրամադրության տակ կարող են հայտնվել, օրինակ, հետախուզական գործողության միջոցով: Այսինքն, տարբերակներից մեկը, թե ինչպես են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անձնագրերի լուսանկարները հայտնվել ռուսական քարոզչություն իրականացնող անձանց տրամադրության տակ, կարող է լինել այն, որ դրանք՝ լուսանկարները, գողացվել են կամ անմիջապես դեսպանության տարածքից կամ էլեկտրոնային ցանցերից, կամ այլ՝ հետախուզական միջոցներով:

Տարբերակներից մյուսը (միգուցե՝ առվել հավանականը) կարող է լինել այն, որ ամերիկացի դիվանագետների անձնագրերի լուսանկարներն այսպես կոչված «քարոզիչներին» փոխանցվել են հայաստանյան սահմանապահների կողմից: Նկատելով, որ ՀՀ  և ՌԴ հատուկ ծառայությունների միջև գոյություն չունեն նմանօրինակ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ պայմանագրեր, փաստենք, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տվյալները սահմանային անցակետից՝ օդանավակայանից, որևէ երրորդ կողմի կարող էին փոխանցվել միայն օրենքի խախտմամբ:  Սակայն, ինչպես հայտնի է, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահամանային վերահսկողությունը, հայ սահմանապահների հետ միասին, իրականացնում են նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները: Թեև, ըստ երկու երկրների միջև գործող 1992 թվականի պայմանագրի, ռուս սահմանապահները «Զվարթնոցում» գտնվելու իրավունք չունեն, սակայն, փաստացի, նրանք աշխատում են ՀՀ սահմանապահների հետ հերթափոխով: Ուստի, եթե ենթադրենք, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անձնագրերի սքաները «քարոզիչներին» են փոխանցվել ռուս սահմանապահների կողմից, ապա դա ևս կատարվել է օրենքի խախտմամբ:

Վերադառնալով վերոնշյալ յութուբյան ալիքին, նկատենք, որ Հայաստանին վերաբերող նյութեր այնտեղ այդքան էլ շատ չեն, այնինչ՝ ակնհայտ է, որ ալիքի հեղինակները լծված են այսպես կոչված «Նովոռոսիայի» քարոզչությանը և Ուկրաինայի «հակաքարոզչությանը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Երևանում Ռուսաստանի դեսպանատան հետ սերտ կապեր ունեցող Արման Ղուկասյանը խոստացել էր մինչև օգոստոսի ավարտը հրապարակել «ամերիկացի գործակալների ցանկը»: Ու թեև այս օրերի հրապարակումների հեղինակը անորոշ է, սակայն հավանական է, որ դրանց հետևում, Արման Ղուկասյանի միջոցով, կանգնած են հենց ՌԴ դեսպանատունը և քարոզչական շրջանակները:

Համենայնդեպս, փաստենք, որ հրապարակման հետևում կանգնած են հետախուզական ծառայություններ, որոնք հեղինակներին փոխանցել են հատուկ պաշտպանվող տեղեկություններ: Հավանական է, որ այդ տեղեկությունները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության «ՍԵԿՏ» տվյալների բազայից գողացվել կամ վերցվել են ՌԴ անվտնգության դաշնային ծառայության կողմից:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում