Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմեական հարցեր, նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացված գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»,- ասել է Զախարովան:











































