Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է պայմանավորված երկու խաղերի հետաքննությունը: Խոսքը «Բարի»-ի` «Տրևիզո» և «Սալերնիտանա» ակումբների դեմ խաղերի մասին է, որոնք կայացել են 2008 և 2009 թվականներին:
Նշված գործով 20 ֆուտբոլիստներ մեղավոր են ճանաչվել` պայմանավորված խաղերի կազմակերպման կամ տեղեկությունները ոստիկանությունից թաքցնելու մեջ:
Մասիմո Գանչին որակազրկվել է 4 տարով, Ժան- Ֆրանսուա Ժիյեն, Ջանլուկա Գալասոն` 3 տարի 7 ամսով` յուրաքանչյուրը, Ռաֆայել Բյանկոն, Ֆրանչեսկո Կապուտոն, Վիտալի Կուտուզովը, Դանիելե դե Վեցեն, Լուկա Ֆուսկոն, Ստեֆանո Գումբերտին, Իվան Ռայչիչը, Ալեսանդրո Պարիզին և Վինչենցո Սանտորուվոն` 3 տարի 6 ամսով` յուրաքանչյուրը: Մյուս կասկածյալները որակազրկման ավելի քիչ ժամկետներ են ստացել:
Հուլիսի 24-ին կամ 25-ին կհայտարարվի «Լացիո»-«Ջենոա» և «Լեչե»-«Լացիո» հանդիպումների հետաքննության արդյունքները:






































