Օգոստոսի 27-ին ԱՄՆ հայցով Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա փաստաբանին։
«Իմ պաշտպանյալը Երևանից Մոսկվա է թռչել»,- ասել է փաստաբանը։ Օգոստոսի 29-ին դատարանն ազատ էր արձակել Միրոնովին՝ մերժելով կալանավորման միջնորդությունը։
Միրոնովին ԱՄՆ-ում կասկածում են 50 հազար դոլարի լվացման և ռազմական տեխնոլոգիաների անօրինական փոխանցմանը մասնակից լինելու մեջ։








































