«Որքան էլ ճնշումները շարունակվեն, Հայաստանը չպետք է հրաժարվի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։ «Հայաստանը վերջին տարիներին Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, խորացրել է համագործակցությունը, բայց ի՞նչ՝ դրանից Հայաստանի տնտեսական վիճակը լավացա՞վ: Չպետք է Հայաստանը հրաժարվի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ոչ մի դեպքում»,- ասաց Պապյանը:
Հարցին, թե ինչու պետք է Ռուսաստանը Հայաստանին օգնի տնտեսական զարգացման հարցում, երբ Հայաստանն ինքնիշխան պետություն է, Ա. Պապյանը պատասխանեց. «Որովհետև մեր դաշնակցին է»:
Անդրադառնալով Մոլդովայում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը՝ կապված սահմանների բացման հետ, Ա. Պապյանն ասաց. « Ցանկացած փաստաթուղթ ստորագրելիս կարելի է վերպահումներ անել, բայց մինչև ստորագրելը Ցյուրիխյան տխրահռչակ արձանագրութունների տակի ստորագրությունը պետք է չեղյալ համարել: Հայտարարությունը, կարծում եմ, ճիշտ էր»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































