Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի նոր քաղաքապետը՝ հաղորդում է Sabah թերթը:
Թուրքիայի խորհրդարանում Բաղըշը հայտարարել է, որ հավանաբար սա իր վերջին Ռամադանն է ԵՄ գործերով նախարարի պաշտոնում:
Նախարարի նման հայտարարությունը միանշանակ չի ընդունվել: Հարցին՝ ինքը կհամաձայնվի՞ դառնալ Ստամբուլի քաղաքապետ,Բաղըշը պատասխանել է, որ պատրաստ է զբաղեցնել ցանկացած պաշտոն, որը կառաջարկի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:









































