Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին պետ Բորիս Լոժկինը Ազգային ներդրումային խորհուրդ է հրավիրել մի շարք արտասահմանյան հայտնի ներդրողներրի, մասնավորապես ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, հայտնում է UNIAN-ը:
«Մի քանի արտասահմանցի ներդրողների հետ մենք քննարկել ենք նրանց պոտենցիալ մասնակցությունն այդ խորհրդին: Ներդրումային խորհրդին նախնապես համաձայնվել է մասնակցել Ջորջ Սորսը, Unilever-ի գլխավոր գործադիր տնօրեն և ձեռնարկատերերի համաշխարհային խորհրդի և կայուն զարգացման ղեկավար Փոլ Փոլմանը, Ադրբեջանի խոշորագույն պետական ընկերություն SOCAR-ի ղեկավարությանը»,- ասել է Լոժկինը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ:
Լոժկինը նշել է, որ ներկա պահին բանակցություններ են վարվում շատ հայտնի արտասահմանցի ներդրողների հետ, որոնք ապագայում կարող են մտնել խորհրդի կազմ:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայում Ազգային ներդրումային խորհրդի աշխատանքի ակտիվացումը, ներդրումների ներգրավումը և նորմալ բիզնես մթնոլորտի ստեղծումը կնպաստի ազգային տնտեսության աճին:







































