Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը լատինաամերիկացի հեղափոխական Չե Գևարային անվանել է մարդասպան և քննադատել է թուրք երիտասարդությանը նրա պատկերով հագուստ և նշաններ կրելու համար:
«Նրանք (ավագ դասարանների աշակերտներն ու ուսանողները) կրում են Չե Գևարայի պատկերով մարզաշապիկներ: Չեն մարդասպան էր, ով ինքը սպանվեց 39 տարեկանում:
Ավազակը, որը գործել է Բոլիվիայում ու Կուբայում, չի կարող հայտնվել մեր երիտասարդության կրծքին: Նա որևէ կապ չունի նրանց հետո: Նա մեր պատմությունից ու մեր արմատներից չէ:
Թուրքիան ունի իր պատմությունն ու մարդիկ, որոնցով կարելի է հպարտանալ: Տարօրինակ է, որ համայն աշխարհը ճանաչում է Ֆաթիհին (1453 թվականը Կոստանդնուպոլիսը գրավողին), իսկ Թուրքիան չգիտի: Նա ամենամեծ մարտիկն է»,- ասել է Քահրամանը:









































