Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Օրինագիծն այժմ կուղարկվի Ստորին պալատ, որտեղ վերջնականապես կվերամշակվի՝ հաշվի առնելով կառավարության ներկայացրած ուղղումները: Սպասվում է, որ իր՝ վերջնական հաստատվելու ճանապարհին օրինագիծը խոչընդոտների չի հանդիպի, քանի որ ավելի վաղ արդեն Համայնքների պալատը հաստատել էր այն՝ ձայների ճնշող մեծամասնությամբ:
Օրենքը միասեռ զույգերին թույլ կտա ամուսնանալ ինչպես քաղաքացիական, այնպես էլ եկեղեցական արարողության միջոցով: Այն, սակայն, կունենա զուտ խորհրդանշական նշանակություն, քանի որ այժմ Մեծ Բրիտանիայում միասեռականները կարող են միասին ապրել քաղաքացիական միությամբ: Դրանք ենթադրում են նույն իրավունքներն ու պարտականությունները (այդ թվում նաև երեխաներ որդեգրելիս), որոնք ունեն սովորական հետերոսեքսուալ զույգերը:










































