Հնդկաստանի մշակույթի և զբոսաշրջության հարցերով պետնախարար Մահեշ Շարման հայտարարել է, որ օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում հագնել կիսաշրջազգեստներ՝ փոքր քաղաքներ այցելելիս։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ փոքր քաղաքներում գիշերը միայնակ չզբոսնելու և կիսաշրջազգեստ չկրելու խորհուրդները կընդգրկվեն հյուրերի համար նախատեսված ուղեցույցում։
Նա հստակեցրել է, որ կանոնները կրում են խորհրդատվական բնույթ, և խոսքն ամենևին զբոսաշրջիկներին դրես-կոդ պարտադրելու մասին չէ։
Եվս մեկ խորհուրդ՝ չարագործներից զգուշանալու համար. զբոսաշրջիկները պետք է լուսանկարեն տաքսու պետհամարանիշները և դրանք ուղարկեն ընկերներին, որպեսզի ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կարողանա օպերատիվ կերպով գտնել հանցագործին։









































