Եմենի հարավային Ադեն քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 60 մարդ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Նշվում է, որ տեղեկությունը ստացվել է տեղի բժիշկներից։
Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն ականապատված մեքենայով։ Դեպքը տեղի է ունեցել իշխանություններին հավատարիմ աշխարհազորայինների ճամբարի մոտ։
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել։ Եմենի հարավում գործում են ԴԱԻՇ ու «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումները։








































