Արքայազն Հարիի և 24-ամյա մոդել Քրեսիդա Բոնասի հարաբերությունները, հնարավոր է, հարսանիքով կավարտվեն: Այս մասին հաղորդում է բրիտանական Eonline կայքը:
«Նրանք անկեղծ սիրահարված են միմյանց: Նրանք միմյանց շատ նման են՝ երկուսն էլ ուրախությունների սիրահար են, արկածախնդիր, սակայն նաև՝ ռոմանտիկ: Ես չեմ զարմանա, եթե մոտ ապագայում նրանք ամուսնանան»,- կայքի հետ հարցազրույցում ասել է նրանց մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ հունիսի 22-ին Հարին և Քրեսիդան միասին ներկա են գտնվել արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերոջ հարսանիքին: «Քրեսիդան իսկապես շատ խելացի, գեղեցիկ և մտավորական աղջիկ է: Արքայազն Հարիին դժվար կլինի գտնել նման երկրորդին»,- ընդգծել է աղբյուրը:
Քրեսիդա Բոնասը ևս հայտնի ընտանիքից է: Բարձրաշխարհիկ հասարակության մեջ հայտնի է հատկապես նրա մայրը՝ տիկին Մերի Գայե Ջորջիանա Լորնա Քերզոնը:









































