Փարիզում գտնվող Պոմպիդու կենտրոնի մոտ երկուշաբթի օրը տարեց մի տղամարդ ինքնասպանություն է գործել:
«Մոտ 80-ամյա տղամարդը հաշիվները մաքրել է կյանքի հետ՝ կրակելով իրեն: Բժիշկները մահ են արձանագրել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 09:30-ին»,- France Press գործակալությունը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը:
Ինքնասպանը նամակ է թողել, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառները:
Զոհվածի անունը չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ նա ապրում էր թանգարանից ոչ հեռու:











































