Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է հանդես եկել սպառազինությունների վերահսկման գլոբալ համակարգի վերսկսման մասին երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջարկությանը, հայտնում է ARD-ն:
«Ես աջակցում եմ այդ նախաձեռնությանը, թե դա ինչպիսի տեսք կունենա, անհրաժեշտ կլինի, իհարկե, դեռևս քննարկել: Սակայն դա ճիշտ է և կարևոր»,- ասել է նա:
Մերկելը նաև նշել է, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել:







































