Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Շրջանի օրե՞նքը, թե՞ տեղատվություն-մակընթացությանը սպասելիս

Ուզենք թե ոչ, սակայն 2013 թ. ապրիլի 9-ից հետո ոչ միայն «Ժառանգությունն» այլև դաշտի մյուս բոլոր հատվածներն են նոկաուտի ենթարկվել: Համենայնդեպս, փաստ է, որ ապրիլի 9-ից հետո իրեն ընդդիմություն հռչակած որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն առայժմ այլընտրանքային պայքարի ռազմավարություն գրեթե չի քննարկվում: Իշխանությանն ապրիլի 9-ից հետո հաջողվեց ձևավորել ներքին հասարակական-քաղաքական կյանքի իր օրակարգը: Բնականաբար, հարց է առաջանում, թե արդյոք ընդդիմությունն ունե՞ր դրան խանգարելու հնարավորություն, որը չօգտագործվեց: Սա իսկապես բարդ հարց է, որը պահանջում է հույզերից ու զգացմունքներից զերծ պատասխան, որպեսզի հնարավոր լինի ստանալ ներքաղաքական իրավիճակի հնարավորինս օբյեկտիվ պատկեր: Դա կարևոր է նաև ընդդիմության համար՝ հետագա գործողությունների արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից: Իրադարձությունների զարգացումը, որի մեկնակետը կարելի է համարել 2012 թ․ դեկտեմբեր ամիսը, երբ ընդդիմության մեծ հատվածը որոշեց բոյկոտել նախագահական ընտրությունները, վկայեց, որ ընդդիմությունն առաջին հայացքից այդքան էլ դեմ չէր, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» և նրա առաջնորդի հետ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Գուցե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն այդ հարցում հաշվարկել էր իշխանության մոտալուտ բանկրոտ լինելն ու «Ժառանգության» կործանումը, ինչին էլ չփորձեց խանգարել:

Նախագահական ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերն ապրիլի 9-ից հետո հաստատապես որոշեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին այն հույսով, որ տապալված «Ժառանգության» վրա կկարողանան վերականգնել նախագահական ընտրություններում իրենց չմասնակցության համար կորցրած վարկանիշը:

Բանն այն է, որ հասարակության լայն շերտերի համար այդ պարագայում ընդդիմությունը քաղաքական ուժից, քաղաքացիների պահանջարկը սպասարկող ուժից, առավել ևս համաժողովրդական կամարտահայտության գործիք դարձած ուժից վերածվեց, ըստ էության, ոչինչ չասող մարդկանց հավաքատեղիի, կամ երբեմն գեղեցիկ, գուցե շատ խորը, բայց ընդամենը աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներ բացատրելու գործառույթ իրականացնող և ելքեր առաջարկող փորձագիտական խմբի:

Այսինքն` ընդդիմությունը կարծես թե ինքնակամ վերածվեց կողմնակի դիտորդի` մի կողմից հայտարարելով, որ ինքն է ժողովրդական կամքի իրական անկեղծ արտահայտողը, մյուս կողմից` այդպիսով կոնսերվացնելով ժողովրդական կամքը և իշխանությանը տրամադրելով քաղաքական օրակարգը ձևավորելու միանձնյա գործառույթը: Դա հանգեցրեց նրան, որ իշխանությունը ձեռնամուխ եղավ իր ներսում «մաքրություն» անելու գործին: Իհարկե, խիստ կասկածելի է այդ գործի հաջողության հեռանկարը:

Սակայն, արդյո՞ք Հայաստանի ներկայիս ներքին և արտաքին բարդ քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական միջավայրերի պայմաններում դա բավարար արդյունք է ընդդիմության համար, կամ քաղաքական պրոցեսներին ընդդիմության մասնակցության բավարար աստիճան է: Թերևս՝ ոչ, թեև, իհարկե, արդարացիորեն պետք է նկատել, որ ավելացնելու հնարավորություններն էլ կարծես թե սահմանափակ են: Կա թե՛ հասարակության որոշակի անտարբերության գործոնը, թե՛ միջազգային հանրության գործոնը, որը Հայաստանի իշխանությանն անվերապահ աջակցելով արտաքին ձեռնարկներում` նրան տալիս է ներքին իրավիճակն ըստ հայեցողության կարգավորելու լայն հնարավորություն՝ մեծացնելով իշխանական ռեպրեսիվ մեքենայի սանձարձակության թույլատրելի չափը: Դրանից բացի, ընդդիմությունը տևական ժամանակ գտնվում էր նաև հոգեբանական ծանր իրավիճակում:

Այդ բոլոր գործոններն ընդամենը կարող են արդարացնել ընդդիմության որոշակի նահանջն ակտիվ քաղաքականությունից, սակայն բացատրել այդ նահանջը հասարակության համար, թերևս, շատ ու շատ դժվար կլինի: Թերևս հենց դա է ընդդիմության գլխավոր խնդիրը ներկայիս իրավիճակում՝ հասարակությունն ինչ-որ հարցում բացատրություն է ուզում ունենալ, սակայն ընդդիմությունը կարծես թե առաջին անգամ չունի բացատրելու բան: Եվ թեև փոխադարձ վստահությունը շարունակում է մնալ, սակայն ակնհայտ է երկուստեք` թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության հավատի կորուստը սեփական ուժերի հանդեպ: Բնականաբար, հարց է առաջանում, թե ո՞րն է ելքը՝ իշխանության կոլապսին կամ սխալին ապավինելուց բացի: Գուցե կոլապսի կամ սխալի հավանականությունը մեծ է, սակայն ոչ այնքան, որ դրա վրա կառուցվի քաղաքական և քաղաքացիական պայքարի ռազմավարության մարտավարական հիմնական սխեման: Դա էլ ավելի է մեծացնում սեփական ուժերի հանդեպ թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության լայն շերտերի հավատի կորուստը: Բայց պետք չէ նաև համարել, որ այդ հավատը վերականգնելու համար միակ ճանապարհը, այսպես ասած, ակտիվ ու վճռական գործողություններն են: Բացարձակապես: Դրանք նույնիսկ կարող են սպասման վիճակից տանել փակուղային իրավիճակ: Պարզապես պետք է հասարակության հետ ավելի շատ սկսել խոսել նրա խնդիրներից, բացատրել ոչ թե աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը կամ ոչ միայն տրամաբանությունը, այլ նաև դրանց ուղղակի ազդեցությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա: Եվ, ի վերջո, քաղաքացու համար, մեծ հաշվով, կարևոր չէ՝ օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառով է ընդդիմությունը հայտնվել սպասողական վիճակում: Ավելին` ինչքան մեծ է եղել հասարակության վստահությունն ու հավատն ընդդիմության հանդեպ, այդքան ավելի մեծ են պահանջներն ընդդիմությունից:

Եվ կրկին` խոսքն ամենևին իշխանափոխության, շուրջօրյա հանրահավաքների և այլնի մասին չէ: Հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ ներկայումս դրա անհրաժեշտ նախադրյալները չկան: Եթե նույնիսկ չկան ընդդիմության ինչ-որ բացթողնման պատճառով, միևնույն է, հասարակության համար դա որոշակիորեն հասկանալի իրավիճակ է: Անհասկանալին երևի թե այն է, որ ընդդիմությունն այդ իրավիճակում ապավինում է միայն ու միայն հասարակության հասկացողության աստիճանին, իսկ ինքը կարծես թե այդքան էլ մեծ ջանք չի գործադրում հասարակության ներկայիս տրամադրություններն ու հոգեվիճակը հասկանալու համար: Իսկ այդ առիթից, բնականաբար, օգտվում է միմիայն իշխանությունը, որը վերջին շրջանում կարծես թե իր նախաձեռնողականությունը որոշակիորեն տեղափոխել է նաև ներքին դաշտ և այլևս այդքան էլ չի խուսափում նաև այդ դաշտում ակտիվ քաղաքականություն իրականացնելուց` իշխանական բուրգը բյուրեղացնելու և այդ բուրգին սպասարկող նոր ընդդիմադիր համակարգ ձևավորելու առումով: Դրանով, իհարկե, հասարակությանը չեն խաբի, սակայն փաստ է նաև, որ քաղաքական համակարգը շրջելով ի շրջանս յուր` իշխանությունը նույնը կանի հասարակական տրամադրությունների հետ՝ քաղաքական իրավիճակն էլ, այդ տրամադրություններն էլ վերադարձնելով 2007 թվականի ապատիայի և անտարբերության ժամանակաշրջան, ինչին, ի դեպ, բավական մոտեցանք արդեն իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում