Չնայած այն բանին, որ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնակուծության գործընթացն ավարտված է, դրա շուրջ դեռ չեն դադարում պտտվել աղմկահարույց լուրերը: Այս անգամ Հերդի ներկայացուցիչները մեղադրում են նրա նախկին ամուսնուն ֆինանսական խարդախությունների մեջ:
Էմբերի մեծահոգի քայլը՝ ամուսնալուծությունից հետո իրեն հատկացված 7 միլիոն դոլարը բարեգործությանը տրամադրելու որոշումը, Դեփը օգտագործել է՝ նվազեցնելով սեփական հարկային փոխանցումները և գումարն անմիջականորեն տրամադրելով այն երկու կազմակերպություններին, որոնց աջակցում է Էմբերը: Ամերիկյան օրենքների համաձայն՝ նման խոշոր նվիրատվության դեպքում հարկային արտոնություններ են սահմանվում գումարի կեսի չափով:
Էմբերի փաստաբանները պնդում են, որ Ջոնին պարտավոր է այդ դեպքում կրիկնակի գումար մուծել կազմակերպություններին, որպեսզի այն կազմի 7 մլն դոլար: Դեփի ներկայացուցիչները այդ հայտարարությունը չեն մեկնաբանել:









































