Սիրիական ընդդիմությունը մասնատված է և´ քաղաքականապես, և´ ռազմապես: Այսպես է կարծում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը՝ գրում է RIA Novosti-ն:
«Միջազգային ուժերն այդ տարածաշրջանում աշխատում են առանձին խմբերի հետ, սակայն անհրաժեշտ է կատարել վիթխարի աշխատանք՝ հասնելու ընդդիմության շարքում միասնության»,- ասել է Անանը՝ ելույթ ունենալով Միջամտություններ. Կյանքը պատերազմում և խաղաղության մեջ (Interventions: A Life in War and Peace) գրքի շնորհանդեսի ժամանակ:
Խոսելով սիրիական հակամարտության լուծման մեջ ՄԱԿ-ի ԱԽ մասնակցության մասին, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ ԱԽ-ն կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե հանդես գա միասնական ճակատով:









































