Գերմանիայի ոստիակնությունը Բեռլինում տարհանել է մի քանի հազար մարդու կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ավիառումբի հայտնաբերման հետ, հայտնում է TASS-ը` վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմինների հաղորդագրությանը:
Գտնված ռումբի վայրից մեկ կիլոմետր շառավղով տարհանումը սկսվել է տեղական ժամանակով 16:15-ին: Սովետական ռումբը հայտնաբերվել է մայրաքաղաքի Պրենցլաուեր-Բերգ շրջանում: Ինչպես նշվում է, ռումբը տեղում անմիջապես վնասազերծվել է:








































