Երկու մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդը Լոս Անջելեսում կարող էր ավելի քան 30 տարի թաքնվել ոստիկանությունից քողարկվելով կնոջ տեսքով, հայտնում է Fox News-ը` վկայակոչելով Միչիգան նահանգի քննիչներին:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Ջոն Քելի Ջենթրի-կրտսերը, որը ներկա պահին պետք է լինի 63 տարեկան, կասկածվում է 1983 թվականին իր սիրուհու և սիրեկանի սպանության մեջ: Հետաքննության տեղեկատվության համաձայն, 25-ամյա Ջենթրի Բարբարա Հերբերին գտել են մահացած 1983 թվականի ապրիլի 12-ին Միչիգան նահանգի Սամերֆիլդ բնակավայրում: Նրա ավտոմեքենան գողացվել է և հետագայում հայտնաբերվել է Օհայո նահանիգի Տոլիդո քաղաքում:
Վեց օր անց այդ նույն քաղաքում իր խանութի նկուղում գտնվել է 52-ամյա Ուիլյամ Վեյթի դիակը: Քննիչները ենթադրում են, որ Ջենթին զուգահեռ հանդիպել է Հերբերի և Վեյթի հետ, ապա սպանել երկուսին էլ, երբ նրանք իմացել են միմյանց մասին:
Վերջերս ԱՄՆ պատիժների կատարման և դատական կատարածուների դաշնային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Ջենթրին կարող է ապրած լինել Կալիֆոռնիայում կնոջ տեսքով:









































