«Եթե մենք նայում ենք զուտ ֆորմալ առումով, ապա Արթուր Սարգսյանը խախտել և մտել է մի տարածք, որտեղ արգելք է եղել, բայց այլ բան է, որ հասարակությունը նրա արարքում որևէ հանցակազմ չի տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից հաց տանող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքով չփոխարինելու հարցին։ Նրա խոսքերով՝ նախ առաջնահերթ այդ հացի խնդիրն առհասարակ չպետք է ծագեր ՊՊԾ գնդի տարածքում։ «Նրանք անծանոթ մարդիկ չէին, ինչ-որ ահաբեկիչներ չէին։ Բոլորը գիտեին բոլորին։ Եվ հայտնի էր, որ առիթը եղել է քաղաքական։ Հիմա այս իրավիճակում թող չփնտրեն հանցանք։ Կան միջազգային նորմեր, որոնք պետք է պահպանվեին։ Այստեղ բոլորվին այլ խնդիր է, որը չպետք է ծագեր։ Սնունդը իրենք պետք է հասցնեին»,- հավելեց տիկին Ալավերդյանը։ Վերջինիս խոսքերով՝ երբեք չպետք է մտածել, որ Արթուր Սարգսյանը հանցագործություն է գործել։ «Այստեղ ես կարծում եմ, որ պետք էր ի սկզբանե այլ կերպ արձագանքել։ Եթե իշխանությունները հենց առաջին օրվանից արձագանքեին այդ պահանջին և ոչ թե ոստիկանությանը բերեին, դեմ տային, ապա Արթուր Սարգսյանի խնդիրը չէր ծագի։ Ու հետո, եթե նա հաց էր տանում, իրեն չէին կրակի և հիմա այս խնդիրները չէին առաջանա։ Անհրաժեշտ էր հենց սկզբից բանակցել»,- ասաց նախկին օմբուդսմենը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը պետք է փոխվի։ Արթուրը չպետք է մնա կալանավորված, քանի որ նա հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում հասարակության համար, անգամ համակարգի համար։
Անդրադառնալով Անդրեաս Ղուկասյանի կալանքին և հացադուլին, ապա տիկին Ալավերդյանը նշեց, որ այս դեպքում էլ ոչ մի պարագայում չպետք է ջրի խնդիր առաջանար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։





































