Լիբանանցի զինծառայողները Սիրիայի հետ սահմանի վրա վնասազերծել են մի խումբ վարձկանների: Գրոհայինները շարժվել են զենքով բեռնված պիկապով, նրանց կանգնեցրել են Էրսալ քաղաքի մոտակայքում:
Լիբանանի հյուսիս-արևելքում՝ այս լեռնային տեղանքում գործում են ծայրահեղական խմբավորումներ: Տարեսկզբից մի քանի անգամ նրանք հարձակում են գործել բանակային հսկիչ անցակետերի վրա: Այս անգամ լիբանանցի զինծառայողների շրջանում զոհեր չկան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Ալ-Վատանիյա» տեղեկատվական գործակալությունը:
Պիկապում հայտնաբերվել են հրազենային զենք, նռնակներ, պայթուցիկի համար նախատեսված հեռակառավարման սարք:
«Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը հաղորդել է հինգ մահապարտ ահաբեկիչների մասին, որոնք ձերբակալվել են Բաալբեք քաղաքում («Հըզբոլլահ» լիբանանյան շարժման հենակետ): Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք պատկանում են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորմանը:








































