Forbes-ի ռուսական հրատարակությունը կազմել է երկրի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որը գլխավորել Է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևի ընտանիքը: Նրա կարողությունը գնահատվում է 9,8 մլրդ դոլար և մեկ տարում ավելացել է գրեթե 2,5 անգամ: Երկրորդ հորիզոնականը բաժին է ընկել Արկադի Ռոտենբերգի՝ «Ստրոյգազմոնտաժ» ընկերության ղեկավարի ընտանիքին, որի կարողությունը կազմում է 2,8 մլրդ դոլար: Նույնքան գումար էլ հաջողվել է վաստակել Ալեքսեյ և Դմիտրի Անանև եղբայրներին, որոնց, մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը և Պրոմսվյազբանկը:
Վեցերորդ հորիզոնականը բաժին է հասել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին (1,4 մլրդ դոլար)։ Նրանց է պատկանում «ՌԵՍՈ-Գառանտիա» ապահովագրական ընկերության բաժենտոմսերի ավելի քան 60 տոկոսը։ Նրանց կարողության էական մասն այսօր ապահովում է արտերկրի անշարժ գույքը՝ հող Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, Առևտրաարդյունաբերական պալատի շենք Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում և Վիլնյուսում։


















































