Երկու տարեկան Ադամ Կիրբին դարձել է Տաղանդավոր մարդկանց Mensa միջազգային ակումբի ամենաերիտասարդ անդամը: Երեխայի IQ մակարդակն ավելի բարձր է, քան որոշ քաղաքական առաջնորդներինը: Երեխան արդեն Շեքսպիր է կարդում, ճապոներեն, իսպաներեն և ֆրանսերեն այբբենարաններ է ուսումնասիրում:
Փոքրիկների մեծամասնությունն այդ տարիքում հազիվ քայլել և գրիչ բռնել է սովորում: Ադամ Կիրբին, ով իր ծնողների հետ ապրում է Լոնդոնում, արդեն գիտի բազմապատկման աղյուսակը և գրքեր է կարդում:
Երեխան անցել է Stanford Binet ինտելեկտի մակարդակի ստուգման թեստը և 141 բալ է հավաքել, որը շատ է զարմացրել նրա ծնողներին։ Այդ արդյունքն ավելի բարձր է, քան Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինը:
Երեխայի ծնողների խոսքերով՝ իրենք նկատել են, որ երեխան տարբերվում է մյուսներից այն ժամանակ, երբ նա սկսել ինքն իր տակդիրները փոխել և կարդալ այն գրքերը, որոնք խորհուրդ են տրվում յոթ տարեկան երեխաներին: Իսկ այժմ Ադամը գիտի Մենդելեևի աղյուսակը և արեգակնային համակարգի բոլոր մոլորակները:
Ադամը երկու ամսական եղբայր ունի, նրա ծնողները համոզված են, որ փոքրիկը Ադամից ավելի խելացի է լինելու:









































