Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հաստատել է, որ երկրի մարտական մոտորանավակները Հորմուզի նեղուցում բավական մոտեցել են և զգուշացրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրոնային ականակրին:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը հայտարարել է, որ Իրանը այդպիսով զգուշացնում է յուրաքանչյուր օտար նավատորմին, որը մոտենում է երկրի տարածքային ջրերին:
«Եթե մենք տեսնենք, որ ԱՄՆ նավատորմի նավերը կարող են խախտել Իրանի սահմանները, ապա անկասկած է, որ մենք կարձագանքենք դրան»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի չորս մոտորանավակներ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում վտանգավոր հեռավորության վրա (300 մետր) մոտեցել են ամերիկյան «Նիցե» էսկադրոնային ականակրին:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության ներկայացուցիչը միջադեպը որակել էր որպես ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ՝ ընդգծելով, որ իրանական մոտորանավակները ստեղծել են վտանգավոր իրավիճակ, որը կարող էր հանգեցնել հետագա էսկալացմանը:









































