Այս շաբաթ ԱՄՆ մայրցամաքային մասից Չինաստան է առաքվել հեղուկ բնական գազի առաջին խմբաքանակը: Դա հնարավոր է դարձել Պանամայի ջրանցքի ընդարձակման շնորհիվ՝ հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ հեղուկ բնական գազը նախկինում մրցունակ չէր ասիական շուկաներում, քանի որ սովորաբար այն փոխադրվում է մեծ տանկերներով, որոնք մինչ Պանամայի ջրանցքի վերակառուցումը չէին կարող անցնել դրա միջով:
Նոր ճանապարհը կարող է ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի մատակարարումների ժամանակը մինչև Հյուսիսային Ասիա կրճատել մոտ մեկ երրորդով՝ մինչև 20 օր, ինչպես նաև կրճատել տրանսպորտային ծախսերը:
Հունիսին՝ մոտ 9 տարվա աշխատանքներից հետո, Պանամայի ջրանցքը վերաբացվել է նավարկության համար, այսուհետ դրա միջով կարող են անցնել ավելի մեծ նավեր:







































