Հոգատար տերերն իրենց չորքոտանի ընկերների համար ստեղծել են խաղալիքներ, սարքեր, որոնց կարող է նախանձել նաև մարդը:

GPS վզկալի շնորհիվ ձեր սիրելի կենդանին չի կորչի ո՛չ քաղաքում, ո՛չ գյուղում: Ցանկացած պահի դուք կարող եք հետևել ձեր շան տեղաշարժին բջջային հեռախոսի միջոցով:

Շուն ունեցող մարդկանց ծանոթ է այն իրավիճակը, երբ մթին դուրս ես գալիս զբոսնելու կենդանու հետ: Լույս արձակող վզկալի շնորհիվ շունը չի կորչի մթության մեջ:

Sony ընկերությունը ներկայացրել է AKA-DM1 տեսախցիկը` նախատեսված շան կողմից տեսանյութերի նկարահանման համար: Տեսախցիկը կշռում է 128 գրամ և տեղադրվում է կենդանու մեջքին: Այն ունի նաև Wi-Fi, այդ պատճառով այս սարքով արված լուսանկարներն ու տեսանյութերը հնարավոր է համակարգի մեջ տեղափոխել անլար ձևով:

Շները նույնպես ցանկանում են գեղեցիկ ապրել. հատուկ շների համար ստեղծվել են շքեղ առանձնատներ: Չնայած այս շքեղությունն իրենց կարող են թույլ տալ շների ապահովված տերերը։ Գերմանիայում մի ամբողջ ընկերություն մասնագիտացած է կենդանիների համար հարմարավետ տների արտադրության վրա:

Գոյություն ունեն նաև սառեցնող բաճկոններ շների համար` Ruffwear Swamp Coole:

Եթե ձեր շունը չափազանց լուրջ դեմք ունի, ապա դուք կարող եք նրան տալ Rogz Grinz ժպտացող գնդակները: Այն լցված է նաև շան համեղ կերով:

Հոլանդացիները հատուկ շների համար ստեղծել են «շան գարեջուր», որն ալկոհոլ չի պարունակում: Այն կոչվում է Kwispelbier:










































