Սինգապուրում nuTonomy ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին ինքնագնաց տաքսին՝ հայտնում է Associated Press-ը։
Հստակեցվում է, որ ընկերության ավտոպարկը կազմված է 6 մեքենայից։ Մինչև տարեվերջ ընկերության աշխատակիցները մտադիր են կրկնապատկել մեքենաների թիվը։
Ընկերությունը մտադիր է 2018 թվականին Սինգապուրում բոլոր տաքսիները փոխարինել Renault Zoe և Mitsubishi i-MiEV մանկնիշների մոդիֆիկացված ինգնագնաց էլեկտրամեքենաներով։
Սկզբնական շրջանում այդպիսի տաքսիները կգործեն գործարար կենտրոնի սահմաններում։
Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ քաղաքային միջավայր նման մեքենաների ներդրումը կնվազեցնի մեքենաների թիվը քաղաքում՝ 900 հազարից հասցնելով 300 հազարի։
















































