Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լուրենտիսը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով կլքի ակումբը:
Իտալական ակումբի հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, վաղը բուժզննում կանցնի ՊՍԺ-ում: Դե Լաուրենտիսը վստահ է, որ Իբրահիմովիչը կփոխի ակումբային գրանցումը Կավանիի` Ֆրանսիա տեղափոխությունից հետո:
«Իբրահիմովիչն ու Կավանին նույն թիմում չեն խաղալու: Նա շուտով կլքի ՊՍԺ-ն»:
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իբրային ցանկանում է տեսնել իր թիմի կազմում:








































