Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 83 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի արդյունքն է 5,5 միավոր:
7,5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Քրիստիան Կրուզը (Պերու):
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:









































