Ամերիկացի գրող, դրամատուրգ Թրումեն Կապոտեի աճյունափոշին աճուրդի կհանվի: Julien’s աճուրդի տունը լոտի նախնական գինը նշանակել է 2 000 դոլար, հայտնում է BBC-ն:
Գրողի աճյունափոշին նրա ընկերուհի Ջոան Քարսոնի սեփականությունն է, որի տանը նա մահացել է 1984 թ.: Քարսոնը մահացել է անցած տարի՝ ժառանգ չթողնելով: Նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ Կապոտեի աճյունափոշին, կվաճառվի աճուրդում:
Աճուրդի կայքում նշված է, որ կազմակերպիչները հույս ունեն աճյունափոշու դիմաց ստանալ 4000-6000 դոլար:
Աճուրդը նշանակված է սեպտեմբերի 23-ին:







































