Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական տանկերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում մուտք են գործել Սիրիայի հյուսիս: Այդ մասին թերթին հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Ընդգծվում է, որ թուրք-սիրիական սահմանին ծավալվել են թեժ մարտեր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջերաբլուսը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը, և որ դրանում ներգրավված են նաև թուրքական հրետանին, ավիացիան, հատուկջոկատայինները:











































