19 մարդ վիրավորվել է Սան Ֆրանցիսկոյի արևելքում քաղաքային գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, տեղի ժամանակով 13:00-ին՝ 3-րդ փողոցի և Էվանս Ավենյուի խաչմերուկում: Հրշեջ ծառայության դիսպետչերը հայտնել է, որ բոլոր տուժածները հասցվել են քաղաքային հիվանդանոցներ: Նրանց վիճակը ծանր չէ:









































