Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն շաբաթ օրը կոստյումը փոխարինել է մարզահագուստով և մասնակցել զանգվածային վազքին՝ Մեխիկոյի այգիներից մեկում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Molino del Rey մրցույթը, որի ժամանակ պետք է վազել 10 կմ, իրականանում է 3-րդ տարին անընդմեջ: Դրա նպատակն է մեքսիկացիների մեջ առողջ ապրելակերպ սերմանելը:
Պենյա Նետոն հասարակ մեքսիկացիների հետ միասին վազել է 10 կմ: Նրան ուղեկցել են թիկնապահները և Մեքսիկայի բանակի գլխավոր շտաբի պետ Ռոբերտո Միրանդան, ով, սակայն, անցել է ճանապարհի միայն կեսը:
Միջոցառման ավարտից հետո Պենյան Նետոն պարգևատրել է հաղթողներին:











































