The New York Times թերթը հաստատում է CNN հեռուստաընկերության տրամադրած տեղեկատվությունը, համաձայն որի՝ Սիրիայի Լաթաքիա նավահանգստում Իսրայելը ռուսական հրթիռներին ավիահարված է հասցրել:
Նշենք, որ CNN-ը վկայակոչում էր Սպիտակ տան 3 աղբյուրների, ովքեր ցանկացել են անհայտ մնալ: Իսրայելը, իր հերթին, հրաժարվել է մեկնաբանություններից:
Հաստատվում է, որ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են ռուսական ունիվերսալ հականավային «Յախոնտ» հրթիռները:
Թերթը վկայակոչում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին՝ առանց հայտնելու նրանց անունները: Պենտագոնի և Իսրայելի իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են թերթին մեկնաբանություններ տալ:









































