Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» դեմ ստացված բողոքները:
Նախկին նախագահի հասցեին հնչած մեղադրանքների թվում են ցուցարարներին սպանության դրդելը: Դրանից բացի՝ Մուրսին մեղադրվում է երկրի տնտեսությանը վնասող որոշումներ կայացնելու մեջ:
Այն մասին, թե ովքեր են բողոքների հեղինակները, դատախազությունը չի տեղեկացնում՝ փոխանցում է BBC-ն:
Մուրսին իշխանությունից զինվորականների կողմից հեռացվել է հուլիսի սկզբին: ԱՄՆ-ը Եգիպտոսի ղեկավարությանը կոչ է արել կալանքից ազատել Մուհամմադ Մուրսիին: