Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

WikiLeaks-ը հրապարակում է անմեղ մարդկանց անձնական տվյալները. Associated Press

WikiLeaks-ը պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու միջոցով ճշմարտության համար պայքարելու իր մարտական ձգտման մեջ խախտում է շատ անմեղ մարդկանց, այդ թվում՝ սեքսուալ բռնության զոհերի և հիվանդ երեխաների մասնավոր կյանքի իրավունքը: Այս մասին գրում է Associated Press-ը:

Միայն անցած տարի WikiLeaks-ը պետական փաստաթղթերի հետ հրապարակել է բժշկական փաստաթղթեր, որոնցում պարունակվում են շարքային քաղաքացիների անձնական տվյալները, ինչպես նաև տարբեր երկրների հասարակ բնակիչների ֆինանսական վիճակի և անձնագրային տվյալների մասին տեղեկությամբ փաստաթղթեր:

«Նրանք հրապարակել են ամեն ինչ՝ իմ հեռախոսահամարը, հասցեն, անունս և այլ տվյալներ»,- գործակալությանը պատմել է Սաուդյան Արաբիայի բնակիչը: Նրա խոսքով՝ հրապարակվել են նաև հայրության վերաբերյալ իր նախկին կնոջ հետ նրա վեճին վերաբերող փաստաթղթեր:

Associated Press-ը չի կարողացել ստանալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեկնաբանությունը:

Միայն «սաուդյան դոսյեում» ընդգրկվել է առնվազն 124 բժշկական փաստաթուղթ, որոնցում տվյալներ են պարունակվում որոշ սովորական քաղաքացիների հոգեկան վիճակի մասին, տեղեկություն ծանր հիվանդ երեխաների բուժման ընթացքի մասին, նաև փախստականների անձնական տվյալներ:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փաստաթղթերում պարունակվել են տասնյակ վարկային քարտերի և սոցիալական ապահովության քարտերի տվյալներ, հայտնում է Associated Press-ը: Երկու մարդ, որոնց տվյալները կազմակերպությունը հրապարակել է, գործակալությանը հայտնել են, որ տուժել են հանցագործների գործողություններից, որոնք օգտվել են հրապարակված տեղեկությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում