Հայտնի ամերիկացի երգչուհի Բարբրա Սթրեյզանդը վերջերս գանգատվել էր Apple-ի արտադրանքներից. պատճառն այն է, որ դրանք սխալ են արտասանում իր ազգանունը։
Ընկերության ղեկավար Թիմ Կուկը որոշել է դժգոհությունը չհասցնել ատելության և անձամբ է ուղղում մտցրել Siri ձայնային օգնականի ծրագրում։ Երգչուհու ցանկությամբ թարմացված տարբերակը կհայտնվի սեպտեմբերի 30-ին։









































