Հալեպում սիրիացի զինված ընդդիմադիրները պայքարում են «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող գրոհայինների հետ, գրում է rus.ruvr.ru-ն՝ վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ մարտերն ընթանում են Բուստան ալ Քասր թաղամասում:
Ավելի վաղ «Ալ Քաիդայի» ծայրահեղականները գրոհել էին հսկիչ-անցագրային կետը և մի քանի օրով փակել այն՝ շրջափակելով պարենի մատակարարումը: Շրջափակումից դժգոհ տեղացիները դուրս էին եկել ընդդիմադիրների դեմ բողոքի գործողությունների:







































