Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ նավթահանման ընթացքում գետնի տակ ջրի ներմղումը կարող է երկրաշարժերի առաջացման պատճառ դառնալ, գրում է lenta.ru-ն:
Գիտնականների եզրահանգումները հիմնված են Տեխասում, Կոլորադոյում և Օկլահոմայում սեյսմիկ ակտիվության վերլուծությունների վրա: Գիտնականները պարզել են, որ գետնի տակ ջրերի ներմղումը կարող է երկրագնդի հեռավոր անկյուններում հզոր երկրաշարժերի «արձագանք» առաջացնել:
Երկրաշարժերի ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի աշխատակից Ուիլյամ Ելսվորտը նշում է, որ մարդածին երկրաշարժերը բաժանվում են երկու խմբի: Նրանք, որոնք առաջանում են շերտի հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի կիրառման հետևանքով՝ փոքր մագնիտուդ են ունենում և գրեթե վտանգավոր չեն:
Ավելի վաղ երկրաշարժերի և մարդկային գործոնի կապը մեկ անգամ չէ, որ դիտարկվել է:








































