Wednesday, 24 06 2026
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան

Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է կարմրուկի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին.

1.Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:

Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ ակտիվ հանգստի համար, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ բժշկական փաստաթղթերում կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:

2.Վտանգավոր չէ՞ առողջության համար լրացուցիչ պատվաստումը, եթե մարդը չի հիշում իր հիվանդացման կամ պատվաստման մասին:

Ոչ վտանգավոր չէ: Եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով կամ պատվաստվել է, սակայն այդ մասին տեղեկություն չունի կամ չի հիշում, լրացուցիչ պատվաստվելու դեպքում այն հակամարմինների առաջացման համար որպես խթանիչ դեղաչափ կլինի: Նույն մեխանիզմով է բացատրվում 1 տարեկանում առաջին ԿԿԽ պատվաստումից հետո 6 տարեկանում խթանիչ /բուստեր/ երկրորդ դեղաչափի  ազդեցությունը:

3.Ե՞րբ պետք է պատվաստվել` լիարժեք պաշտպանություն ապահովելու համար:

Պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում:

4.Պետական սահմանային անցման կետում պահանջվում է որևէ՞ փաստաթուղթ կարմրուկի դեմ պատվաստման վերաբերյալ:

Պատվաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ պետական սահմանային անցման կետերում չի պահանջվում:

5.Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու համար:

ՀՀ պետական սահմանային անցումային կետերում գտնվող սանիտարակարանտինային կետերն այս պահին աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նրանց կողմից կատարվում է ուղևորների զննում՝ կարմրուկի կասկածելի ախտանիշներով (ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան) անձանց վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սակայն կարող է մարդը լինել հիվանդության գաղտնի շրջանում և սահմանը հատելիս ոչինչ չհայտնաբերվի, իսկ հետագայում` արդեն կլինիկական ախտանշանները դրսևորվեն բնակավայրում: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում կարմրուկին բնորոշ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բնակավայրի բուժհաստատություններին: Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով իրականացվում է նաև ուժեղացված հսկողություն ջերմությամբ և ցանով ուղեկցվող հիվանդների նկատմամբ՝ հիվանդության դեպքերը վաղաժամ հայտնաբերելու համար:

6.Կարո՞ղ է մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ և չհիվանդանալ:

Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի և կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ և պահպանվում է  ամբողջ կյանքի ընթացքում:

7.Ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկը:

Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի և խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում