Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Ռեալ Սոսյեդադ»-ին հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ բարձր է գնահատում թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղը:
«Ուրախ եմ Բեյլի համար: Նա դեռ որոշ խնդիրներ ունի` կապված ֆիզիկական պատրաստվածության հետ, բայց այս խաղում զգալի չէր:
Չեմ սիրում առանձնացնել որևէ խաղացողի, բայց Գարեթը 2 գոլ խփեց «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը: Այս տարին կարևոր կլինի Բեյլի համար և նա ապացուցեց, որ պատրաստ է»,- Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:







































