Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ցայժմ Թուրքիայում իրականացրել է 14 ահաբեկչական հարձակում: Այդ հարձակումների հետևանքով Թուրքիայում զոհվել է 265 և վիրավորվել 1250-ը:
ԴԱԻՇ-ը Թուրքիայում առաջին հարձակումն իրականացրել է Նիղդեում: 2014 թվականի մարտի 20-ին Նիղդեում կատարված հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության երկու աշխատակից և մեկ քաղաքացիական անձ:
ԴԱԻՇ-ը հարձակումներ է իրականացրել Ստամբուլում, Անկարայում, Քիլիսում, Դիարբեքիրում, Սուրուչում, Գազիանթեփում, ինչպես նաև Իրաքի Մոսուլ քաղաքում (Թուրքիայի հյուպատոսություն):










































