Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդի, որը կոչ է արել սպանել քրիստոնյաներին: Նրան քրեական մեղադրանք կառաջադրվի: Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը:
Օգոստոսի սկզբին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում մի երիտասարդ, բելգիական Վերվյե քաղաքի փողոցներով քայլելով, արաբերեն քրիստոնյաների հասցեին մահվան սպառնալիքներով մուսուլմանական աղոթք է երգում: Անհայտ անձի ինքնությունը պարզվել է: Նա 17-ամյա Սոհաիդն է՝ իմամ Ալամիի որդին Վերվյեի արվարձանից, որի նկատմամբ ավելի վաղ նախկինում արտահանձնման գործընթաց է սկսվել սալաֆիականություն (իսլամի հիմնարար մեկնաբանություն) քարոզելու համար: Ըստ իշխանությունների՝ իր քարոզներով իմամը, մասնավորապես, նպաստել է մուսուլման երիտասարդության արմատականացմանը:







































