Գերմանական Leopard տանկերի նախատեսված մատակարարումները Սաուդյան Արաբիա խափանման վտանգի տակ են, հաղորդում է Handelsblatt-ը:
Deutsche Welle պարբերականը հաղորդում է, որ Արաբական թերակղզում խոշորագույն պետությունը պատրաստվում է М1 Abra տանկեր գնելու պայմանագիր կնքել ամերիկյան General Dynamics ընկերության հետ:
Պարբերականը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, նշում է, որ Գերմանիայի կառավարությունը մարտական մեքենաների վաճառքի մասին մտադիր էր որոշում կայացնել Բունդեսթագի ընտրություններից հետո:
Ո՛չ Գերմանիայի իշխանությունները, ո՛չ Leopard տանկեր արտադրող Krauss-Maffei-Wegmann կոնցեռնը չեն մեկնաբանում միլիարդանոց գործարքի հավանական խափանումը:







































