Gizmodo-ն ներկայացնում է Տեխաս նահանգում նկարահանված տեսանյութ, որում երևում է հազարավոր մրջյուններից կազմված «կենդանի լաստ», որոնք միավորվել են ջրհեղեղի ժամանակ ջրից փրկվելու համար:
Մրջյունները ջրում հայտնվելով՝ վայրկենաբար իրենց մարմիններով կազմում են լաստ, որը կարող է ջրի երեսին մնալ մի քանի օր և նույնիսկ շաբաթ, մինչդեռ առանձին մրջյուններն անխուսափելիորեն խորտակվում են մի քանի ժամ հետո: Մրջյունների կազմած կառույցը շատ խիտ է, այն ճեղքեր չունի:








































