Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը, որը կիրակի դարձել է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի միավորված ուժերի հրամանատարը Շոն Մաքֆարլանդի փոխարեն, հայտարարել է, որ ահաբեկիչները նահանջում են բոլոր ճակատներով: Այս մասին հայտնի է դառնում կոալիցիայի շտաբի մամլո հաղորդագրությունից:
«Վերջին տարում «Անսասան վճռականություն» գործողությունը իմ բարի ընկեր գեներալ-լեյտենանտ Շոն Մաքֆարլանդի և նրա Երրորդ մեխանիզացված կորպուսի գլխավորությամբ կոալիցիայում և տարածաշրջանում մեր գործընկերների հետ համատեղ շատ բան են արել ԴԱԻՇ-ի բռնակալական և դաժան ռեժիմի թուլացման և փլուզման համար: Նրանց համատեղ ջանքերը ցամաքում և օդում բերել են արշավի արագացման, ԴԱԻՇ-ին հետ են շպրտել ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմում և օգնել են զգալիորեն ամրապնդել ԴԱԻՇ-ի վերջնական ոչնչացման ջանքերը»,- ներկայացված է Թաունսենդի հայտարարությունը մամլո հաղորդագրության մեջ:
Կոալիցիայի ռազմաօդային ուժերը վերջին տարում մոտ 50 000 թռիչք են իրականացրել և մոտ 30 000 ռումբ են նետել ԴԱԻՇ-ի դիրքերի վրա: Ահաբեկիչները կորցրել են տարածքի մոտ կեսը Սիրիայում և Իրաքում:








































