Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ նախկինի պես ակնկալում է, որ ապագայում եվրոպական բանակ կստեղծվի: Նրա խոսքով` դա չի լինի հարձակողական, սակայն ԵՄ-ին թույլ կտա կատարել իր համաշխարհային դերը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ անհրաժեշտ է ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականություն, անվտանգության քաղաքականություն և ընդհանուր եվրոպական պաշտպանողական քաղաքականություն` ինչ-որ ժամանակ եվրոպական բանակ ստեղծելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենանք կատարել մեր կանխանշված դերը աշխարհում»,- ասել է Յունկերը Ավստրիայի Ալպբախի ֆորումում:









































