ԱՄՆ իշխանությունները Եգիպտոսի զինված ուժերին կոչ են արել կալանքից ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
Միացյալ Նահանգները նման հայտարարությամբ առաջին անգամ է հանդես եկել՝ Մուրսիի պաշտոնանկ արվելուց ի վեր: Պսակիի խոսքերով՝ ավելի վաղ նույն կոչով Եգիպտոսի իշխանություններին է դիմել Գերմանիան:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում հակամարտող կողմերից որևէ մեկին, այլ աշխատում է բոլորի հետ՝ Եգիպտոսում ժողովրդավարական փոփոխությունների հասնելու համար:









































