Երեկ «Հայկական ժամանակին»-ին հաջողվել Է ճշտել մի շարք բուհերի հիմնական ֆակուլտետների այս տարվա ընդունելության անցողիկ միավորները:
Կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի թերթի աղբյուրներից ստացած միավորները ճշգրիտ են:
«Մեր տեղեկություններով ընդունելության անցողիկ միավորներն ամբողջությամբ կփակցվեն առաջիկա օրերին: Մեզ հայտնի դարձավ նաև, որ որոշ ֆակուլտետներում նախորդ օրը տեղեր են ավելացվել ընդհուպ մինչև 20, 30: Այս տարի բարձր միավորներ ստացած դիմորդների քանակը բավական մեծ է, հետևաբար, անցողիկ շեմն ավելի է բարձրացել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:







































