Մեծ Բրիտանիայի ափերին կալանել են նավ, որում հայտնաբերել են ավելի քան մեկ տոննա կոկաին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Բրիտանիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները Կորնուոլեում ձկնորսական «Բյանկա» նավը կալանել են օգոստոսի 18-ին: Դրանում հայտնաբերել են մոտ 50 պարկ կոկաին, որի ընդհանուր քաշը գերազանցել է մեկ տոննան: Հայտնաբերված թմրանյութի մոտավոր արժեքը գնահատվում է 80 մլն ֆունտ:
Նավում գտնվող երեք անձինք, որոնց թվում է նաև նավի տերը՝ 67-ամյա Մայքլ ՄաքԴերմոթը, ձերբակալվել են: Սահմանապահ ծառայության աշխատակիցների կարծիքով՝ թմրանյութի հայտնաբերված խմբաքանակը պատմության մեջ ամենախոշորներից մեկն է:





































